Սլովակիայի առաջնության մեկնարկային տուրում Բրատիսլավայի «Սլովանն» ընդունել է Միխալովցեի «Զեմպլինին»:
Տանտերերը 2 գնդակ են բաց թողել առաջին խաղակեսի ընթացքում, սակայն երկրորդում բեկել են հանդիպման ընթացքն ու 4:2 հաշվով կամային հաղթանակ տարել:
Ընդմիջումից հետո խաղադաշտ է դուրս եկել Հայաստանի հավաքականի և «Սլովանի» վինգեր Տիգրան Բարսեղյանն ու 14 րոպե անց դարձել գոլի հեղինակ: 28-ամյա ֆուտբոլիստն ամբողջական խաղակես է անցկացրել:
Հիշեցնենք, որ Բարսեղյանը «Սլովանի» գույները պաշտպանում է 2022 թվականի հունվարից:
Սլովակիայի առաջնություն, 1-ին տուր
«Սլովան» (Բրատիսլավա) - «Զեմպլին» (Միխալովցե)` 4:2


