Logo

Բարսեղյանի դուբլը նպաստել է «Սլովանի» դժվարին հաղթանակին

23:07 / 03.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանի դուբլն օգնել է Բրատիսլավայի «Սլովանին» Սլովակիայի առաջնության 6-րդ տուրում հաղթանակ կորզել «Պոդբրեզովայից»:

29-ամյա Բարսեղյանը 22-րդ րոպեին տպավորիչ հարվածով բացել է խաղի հաշիվը, իսկ հանդիպման հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին հաղթական գոլ է խփել: «Սլովանն» առավելության է հասել 3-2 հաշվով:

Սլովակիայի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանն անցկացրել է 4 խաղ ու խփել 3 գոլ:

Սլովակիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սլովան» - «Պոդբրեզովա»՝ 3-2

Տիգրան Բարսեղյան, 22, 90+4, Գուրամ Կաշիա, 90+2 - Մարկ Ասինոր, 78, Մարեկ Բարտոշ, 87

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա