Սլովակիայի առաջնության 23-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով հաղթեց «Կոշիցեին»։
Հյուրերից դուբլ գրանցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը երկու դեպքում էլ դարպասի գրավմամբ աչքի ընկավ 11-մետրանոցից։
31-ամյա ֆուտբոլիստը գոլերի քանակը հասցրեց 17-ի և Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն է:
«Սլովանը» 52 միավորով առաջին տեղում է, «Կոշիցեն» ունի 29 միավոր և 6-րդն է։
Սլովակիայի առաջնություն, 23-րդ տուր
«Կոշիցե» - «Սլովան»` 2-3
Գալիմժան Կենժեբեկ, 32, Կառլո Միլյանիչ, 57 - Տիգրան Բարսեղյան, 44 (11մ), 50 (11մ), Կենան Բայրիչ, 45+4


