Տիգրան Բարսեղյանը շարունակում է արդյունավետ խաղ ցուցադրել Բրատիսլավայի «Սլովանի» կազմում: Սլովակիայի առաջնության 26-րդ տուրում գործող չեմպիոնն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթեց «Ժիլինային»։
«Սլովանի» մեկնարկային կազմում էր նաև հայ կիսապաշտպանը, որը դարձավ դուբլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ 30-ամյա Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 25 խաղում դարձել է 10 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։
«Սլովանը» 66 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ժիլինան» 44 միավորով երրորդ տեղում է։
Սլովակիայի առաջյություն, 26-րդ տուր
«Ժիլինա» - «Սլովան»` 0-3
Տիգրան Բարսեղյան, 26, 87, Նինո Մարչելի, 69


