Logo

Բարսեղյանի ասիստի օգնությամբ «Սլովանը» հաղթեց

20:57 / 31.08.2025Ֆուտբոլ
null

Սլովակիայի առաջնության 6-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթեց «Կոշիցեին»։

Տանտերերից 61-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Տիգրան Բարսեղյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը 66-րդ րոպեին հաղթական ասիստ կատարեց` օգնելով գոլով աչքի ընկնել Նիկոլայ Կուխարևիչին։

«Սլովանը» 11 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Կոշիցեն» 3 միավորով 9-րդն է։

Սլովակիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սլովան» - «Կոշիցե»` 3-2

Նիկոլայ Կուխարևիչ, 7, 20, 66 - Ռոման Չերեպկայ, 47, Մատիաս Կովաչ, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ