Logo

Բարսեղյանի 12-րդ գոլը Սլովակիայի առաջնությունում

23:56 / 01.12.2024Ֆուտբոլ
null

Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ առաջնությունում 12-րդ գոլն է խփել։

Հայ ֆուտբոլիստը 16-րդ տուրի «Բանսկա Բիստրիցայի» դեմ խաղում եղել է մեկնարկային կազմում, 48-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը, հաշիվը դարձրել 1-1։ «Սլովանը» հաղթել է 3-1 հաշվով։

Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը 38 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Բանսկա Բիստրիցան» 17 միավորով 8-րդն է։

Սլովակիայի առաջնություն, 16-րդ տուր

«Սլովան» - «Բանսկա Բիստրիցա»` 3-1

Տիգրան Բարսեղյան, 48, Ռոբերտ Մակ, 56, 76 - Մարտին Ռիմարենկո, 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա