Logo

«Բարսայի» 2 խաղացող ավտոբուսով չեմպիոնական շքերթի ժամանակ ընկել է

15:05 / 18.05.2025Ֆուտբոլ
null

28-րդ անգամ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո «Բարսելոնան» ավտոբուսով չեմպիոնական շքերթ է կազմակերպել:

Այն սկսվել է «Կամպ Նոու» ստադիոնից և ավարտվել Բարսելոնայի հաղթակամարի մոտ: Շքերթին ներկա է եղել ավելի քան 670,000 երկրպագու:

Տոնակատարության ժամանակ կատալոնական ակումբի խաղացողներ Ինյիգո Մարտինեսն ու Ռոնալդ Արաուխոն անզգուշաբար ընկել են, ինչը զվարճացրել է նրանց խաղընկերներին: 

Արաուխոն ընկել է, երբ փորձել է գնդակը ոտքով ուղարկել երկրպագուների շարքեր, իսկ Ինյիգոն ավտոբուսի չափսերի վերաբերյալ կարծես սխալ հաշվարկ է արել:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Esport3 (@esport3)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ