Logo

«Բարսան» հաստատել է՝ ֆուտբոլիստներից մեկը կոտրվածք ունի, մյուսը՝ մկանային վնասվածք

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 06.01.2022ՍՊՈՐՏ
Ռոնալդ Արաուխոն ու Ֆրենկի դե Յոնգ

«Բարսելոնան» պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ թիմի ֆուտբոլիստներ Ռոնալդ Արաուխոն ու Ֆրենկի դե Յոնգը վնասվածք են ստացել:

Արաուխոն աջ ձեռքի երկրորդ և երրորդ մետակարպալ ոսկորների կոտրվածք է ստացել, իսկ Դե Յոնգը մկանային վնասվածք ունի:

Արաուխոն հունվարի 7-ին կվիրահատվի, որից հետո թիմը թարմացում կանի ֆուտբոլիստի ապաքինման գործընթացի վերաբերյալ:

Հավելենք՝ ուրուգվայցին Արքայական գավաթի 1/16 եզրափակիչում «Լինարեսի» դեմ նախօրեին կայացած հանդիպման(2-1) մեկնարկային կազմում էր ու փոխարինվեց առաջին կեսից հետո, իսկ հոլանդացին փոխարինման մտավ երկրորդ կեսում, սակայն 29 րոպե անց հարկադրված փոխարինվեց:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա