Logo

«Բարսան» դժվարին հաղթանակի հասավ «Բետիսի» դեմ արտագնա խաղում, Ֆերան Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ

23:29 / 21.01.2024Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» «Բետիսի» դեմ Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում դժվարին հաղթանակի հասավ 4-2 հաշվով:

Առաջին կեսում և երկրորդ կեսի մեկնարկում խփած գոլերով Ֆերան Տորեսը 2 գնդակի առավելություն տվեց կատալոնական ակումբին, սակայն Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իսկոյի դուբլը չեզոքացրեց այդ առավելությունը: Կատալոնական ակումբը խաղավերջում կարողացավ երկու գոլ խփել ու հաղթանակի հասնել: Հաղթական գոլն 90-րդ րոպեին խփեց Ժոաու Ֆելիքսը, իսկ Ֆերան Տորեսը հեթ-տրիկ ձևակերպեց ավելացված ժամանակի երկրորդ րոպեին խփած գոլով:

Չավիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 44-ի և երրորդ տեղում է, «Բետիսը» 31 միավորով 9-րդն է:

Լա լիգա, 21-րդ տուր

«Բետիս» - «Բարսելոնա»՝ 2-4

Իսկո, 56, 59 - Ֆերան Տորես, 21, 48, 90+2, Ժոաու Ֆելիքս, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա