Logo

«Բարսան» 90+3-ին հաղթանակ կորզեց կատալոնական դերբիում

20:11 / 18.10.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» Լա լիգայի 9-րդ տուրում կատալոնական դերբիում մրցեց «Ժիրոնայի» դեմ և հաղթանակ կորզեց 2-1 հաշվով:

Չեմպիոնի կազմում գոլ խփեցին Պեդրին ու Ռոնալդ Արաուխոն: Ուրուգվայցի պաշտպանը հաղթական գոը խփեց խաղի հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին:

Ի դեպ, կարմիր քարտ ստացավ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը: Գերմանացի մասնագետը չի լինի տեխնիկական գոտում Մադրիդի «Ռեալի» դեմ հոկտեմբերի 26-ին կայանալիք արտագնա խաղում:

«Բարսելոնան» 22 միավորով բարձրացավ առաջին տեղ, 1 միավորով է առաջ Մադրիդի «Ռեալից», որը հոկտեմբերի 19-ին կհյուրընկալվի «Խետաֆեին»:

Իսպանիայի Լա լիգա, 9-րդ տուր

«Բարսելոնա» - «Ժիրոնա»` 2-1

Պեդրի, 13, Ռոնալդ Արաուխո, 90+3 - Աքսել Վիտսել, 20

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ