Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչը»։ Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարի հաղթող դարձավ «Պալմա Ֆուտզալը» (Իսպանիա), որը եզրափակիչում 5-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» (Իսպանիա) նկատմամբ։
Երրորդ տեղը զբաղեցրեց «Բենֆիկան», որը պորտուգալական դիմակայությունում 6-3 հաշվով հաղթեց Լիսաբոնի «Սպորտինգին»։
VNews-ի ֆոտոթղթակից Գրիգոր Գրիգորյանը ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած խաղերին և պատրաստել ֆոտոշարք։
«Բարսա» - «Պալմա» (1-5) հանդիպման ֆոտոշարքը։
«Սպորտինգ» - «Բենֆիկա» (3-6) հանդիպման ֆոտոշարքը: