«Բարնլին» և «Լիդս Յունայթեդը» նվաճեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր:
Չեմպիոնշիփի 44-րդ տուրում «Բարնլին» տանը Ջոշ Բրաունհիլի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթեց «Շեֆիլդ Յունայթեդին» և 94 միավորով հավասարվեց առաջատար «Լիդսին», երկու թիմերն էլ անհասանելի դարձան հետապնդողների համար: Առաջնության ավարտից երկու տուր առաջ «Շեֆիլդը» 86 միավորով երրորդն է և փլեյ-օֆֆում տեղն ապահովել է: Փլեյ-օֆֆում Պրեմիեր լիգայի վերջին ուղեգիրը կխաղարկեն 3-6-րդ տեղերը գրաված թիմերը:
Անգլիայի Չեմպիոնշիփ, 44-րդ տուր
«Բարնլի» - «Շեֆիլդ Յունայթեդ»` 2-1 (տեսանյութ)
Ջոշ Բրաունհիլ, 28, 44 (11մ) - Թոմաս Քենոն, 37


