Logo

Բարելան կարիերայի լավագույն ցուցանիշն է գրանցել

00:12 / 20.04.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան, գոլի հեղինակ դառնալով Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում, գրանցեց կարիերայի լավագույն ցուցանիշը:

Իտալացի ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում բոլոր մրցաշարերում խփեց 8-րդ գոլը, և սա նրա կարիերայի ամենաարդյունավետ մրցաշրջանն է, հայտնում է Squawka-ն:

26-ամյա կիսապաշտպանը 5 գոլ խփել է Ա Սերիայում, երեք գոլ՝ Չեմպիոնների լիգայում: Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում նաև կատարել է 8 գոլային փոխանցում:

Երկրորդ խաղակեսի դրությամբ «Ինտերն» ու «Բենֆիկան» փոխանակել են մեկական գնդակ՝ 1-1: Դիմակայության առաջին խաղում Իտալիայի փոխչեմպիոնը հյուրընկալվելիս հաղթել է 2-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ