Միլանի «Ինտերի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան նշել է, որ շատ բան է սովորել փորձառու ակումբակիցներից, այդ թվում՝ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանից։
«Ես կատարելագործել եմ խաղային որոշ դետալներ: Ժամանակի ընթացքում փորձառու ֆուտբոլիստներից շատ բան եմ սովորել: Հիմա ավելի լավ եմ կարողանում նետվել մրցակցի ուղղությամբ ու գնդակ խլել: Հենրիխ Մխիթարյանը դրա վարպետն է: Բոլորը գիտեն, թե որքան լավն է նա, բայց շատերը չեն տեսնում այն աշխատանքը, որը կատարում է Մխիթարյանը»,- Բարելայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
Այս մրցաշրջանում 35-ամյա Մխիթարյանն Իտալիայի չեմպիոնի կազմում անցկացրել է 20 հանդիպում, դարձել մեկ գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։


