Logo

Կուկուրելյա. ««Բարսելոնայից» հեռանալը կյանքիս լավագույն որոշումներից էր»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:53 / 19.08.2022• ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» նորեկ, իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան խոսել է կատալոնական «Բարսելոնայից» հեռանալու մասին: 24-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբի սան է և թիմից հեռացել էր 2020 թվականին՝ տեղափոխվելով իսպանական «Խետաֆե»:

«Հասկանում էի, որ պետք է հետ քայլ կատարեմ՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար: Միջին կարգի ակումբներում 4-5 տարի անցկացնելուց հետո հնարավորություն ստացա խաղալ «Չելսիի» պես թիմում:

Կարծում եմ՝ «Բարսելոնայից» հեռանալը կյանքիս լավագույն որոշումներից էր, այլապես մնալու էի պահեստայինների նստարանին ու կորցնեի կարիերայիս լավագույն տարիները»,- Կուկուրելյայի խոսքը փոխանցում է Football.London-ը:

Իսպանացի ֆուտբոլիստն այս ամիս Լոնդոնի «Չելսի» է տեղափոխվել անգլիական «Բրայթոնից»: Գործարքի արժեքը կազմել է 65,3 միլիոն եվրո (ըստ Transfermarkt-ի):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ