Իսպանական Լա լիգայի 2-րդ տուրում Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադն» ընդունելու է կատալոնական «Բարսելոնային»: Կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին հրապարակել է թիմի հայտացուցակը.
«Բարսելոնա». Մարկ-Անդրե տեր Շտեգեն, Ժերար Պիկե, Ռոնալդ Արաուխո, Ուսման Դեմբելե, Պեդրի, Ռոբերտ Լևանդովսկի, Անսու Ֆատի, Ֆերան Տորես, Մեմֆիս Դեպայ, Անդրեաս Քրիստենսեն, Միրալեյմ Պյանիչ, Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, Ժորդի Ալբա, Ֆրանկ Կեսիե, Սերխի Ռոբերտո, Ֆրենկի դե Յոնգ, Ռաֆինյա, Էրիկ Գարսիա, Ինյակի Պենյա, Գավի, Ալեխանդրո Բալդե, Պաբլո Տորե, Արնաու Տենաս:
«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա» խաղը մեկնարկելու է օգոստոսի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին և ցուցադրվելու է «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ մեկնարկային տուրում կատալոնացիները տանը գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել «Ռայո Վալյեկանոյի» հետ, բասկյան թիմն արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանի նախկին ակումբ «Կադիսին»:


