Logo

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ խաղի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:28 / 03.10.2022ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Ինտեր

Կատալոնական «Բարսելոնան» հոկտեմբերի 4-ին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում կհյուրընկալվի Միլանի «Ինտերին»:

Չավին ներկայացրել է «Բարսելոնայի» հայտացուցակը, որից դուրս են մնացել պաշտպաններ Ռոնալդ Արաուխոն, Ժյուլ Կունդեն, Էկտոր Բելյերինը, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ու հարձակվող Մեմֆիս Դեպայը:

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ խաղի համար

Դարպասապահներ՝ Տեր Շտեգեն, Պենյա, Տենաս:

Պաշտպաններ՝ Պիկե, Քրիստենսեն, Ալոնսո, Ալբա, Գարսիա, Բալդե, Ռոբերտո:

Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Պեդրի, Գավի, Տորե, Կասադո, Կեսիե:

Հարձակվողներ՝ Դեմբելե, Ֆատի, Տորես, Ռաֆինյա, Լևանդովսկի:

Հիշեցնենք, որ 2 տուրից հետո «Բարսելոնան» և «Ինտերը» C խմբում 3-ական միավորով 2-3-րդ տեղերն են բաժանում, առաջատարը 6 միավոր վաստակած Մյունխենի «Բավարիան» է, չեխական «Վիկտորիա Պլզենը» միավոր չունի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ