Logo

«Բարսելոնայի» համար տրանսֆերային պատուհանը դեռ փակ չէ

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:02 / 18.01.2022ՍՊՈՐՏ
barselona-transfer

Տրանսֆերային պատուհանի փակվելուց երկու շաբաթ առաջ «Բարսելոնան» ակտիվ ջանքեր է գործադրում՝ իր կազմը համալրելու և որոշ խաղացողներից բաժանվելու համար՝ հաղորդում է Marca-ն։

Ակումբի գլխավոր մարզիչ Չավին արդեն հրավիրել է իսպանացի խաղացող Ֆերան Տորեսին, սակայն կատալոնացիները շարունակում են ուշադիր հետևել ավելի շատ ֆուտբոլիստների ներգրավելու ցանկացած հնարավորությանը։ Անգամ Ֆերանի գալուց և Լյուկ դե Յոնգի անսպասելի հաջող ելույթներից հետո «Բարսելոնան» չի հրաժարվել հարձակման գիծը ուժեղացնելու մտադրությունից։ Թիմի ղեկավարությունը ցանկանում է, որ ևս մեկ արդյունավետ ֆուտբոլիստ միանա Դե Յոնգին, Ֆերանին և Մեմֆիս Դեպային։ Ընդ որում՝ վերջին երկուսը, ամենայն հավանականությամբ, չեն սահմանափակվի միայն կենտրոնում խաղալով և կօժտվեն ավելի լայն գործառույթներով։

Հիմա «Բարսայի» գլխավոր թիրախն է «Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, որը Մադրիդի «Ատլետիկոյում» խաղալուց հետո հանդես չի եկել իսպանական Լա լիգայում։ Սակայն ֆինանսական խնդիրներ ունեցող «Բարսելոնայի» համար բարդ կլինի նրա տեղափոխության վերաբերյալ պայմանավորվել իտալական ակումբի հետ։

Այնուհանդերձ, հնարավորինս շատ համալրում ունենալու հարցով հետաքրքրված «Բարսան» չի կարող խուսափել մի քանի ֆուտբոլիստից բաժանվելուց։ Ամենայն հավանականությամբ, թիմից կհեռանան  Սերժինո Դեստը և Ուսման Դեմբելեն։ Վերջինս հրաժարվել է նոր պայմանագիր կնքելուց։ Իսկ Դեստը ցանկանում է մնալ թիմում, թեպետ առանձնապես չի տպավորել գլխավոր մարզչին։ Ինչ վերաբերում է Սամուել Ումտիտիին, որը վերջերս է թարմացրել պայմանագիրը, բայց համաձայնել է աշխատավարձի կրճատմանը, որպեսզի ակումբը հնարավորություն ունենա գրանցելու Ֆերանին, ֆրանսիացին հազիվ թե հեռանա թիմից ձմռանը, քանի որ կոտրվածք է ստացել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա