Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամփոփել է Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի խաղը, որն ավարտվել էր 3-3 հաշվով:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել:
«Այնքան շատ էինք ուզում գոլ խփել, որ ընդհանրապես մոռացել էինք պաշտպանության մասին: Փորձում էինք գրոհել մեծ ուժերով, իսկ պաշտպանությունում բացեր էին առաջանում: Իհարկե հիասթափված ենք, որ չկարողացանք հաղթել: Մեզ պակասում էր սառնասրտությունն ու հանգստությունը»,- Լևանդովսկիի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:
Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվողը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2022 թվականի հուլիսից և անցկացրած 12 պաշտոնական խաղում խփել է 14 գոլ ու կատարել 2 ասիստ: