Իսպանիայի Լա լիգայի 11-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին» ու վստահ հաղթանակ տարավ 4-0 հաշվով:
Կատալոնական ակումբի կազմում աչքի ընկան ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն, իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն, լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին ու իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը:
34-ամյա Լևանդովսկին 12 գոլով Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցուցակի առաջատարն է:
«Բարսելոնան» 28 միավորով երկրորդն է և 3 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին»։ Բիլբաոյի «Աթլետիկն» ունի 18 միավոր ու 6-րդ տեղում է:
Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 4-0 (տեսանյութ)
Ուսման Դեմբելե, 12, Սերխի Ռոբերտո, 18, Ռոբերտ Լևանդովսկի, 22, Ֆերան Տորես, 73