«Բարսելոնան» մտադիր է թիմ հրավիրել «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեին։
Diario Sport-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը վստահ է, որ կկարողանա այս ամառ իրականացնել ֆրանսիացու տեղափոխությունը։ Գործարքի համար առաջիկա շաբաթն առանցքային է լինելու։
Կատալոնական ակումբ տեղափոխությունը Կունդեի համար առաջնահերթություն է։ Ե՛վ «Բարսելոնան», և՛ «Սևիլիան» արդեն շփվել են ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ։ «Բարսելոնան» հրաժարվել է 60-65 մլն եվրո վճարել ու Մենդեշը հնարավոր լուծումներ է փնտրում։
Հավանական է՝ Կունդեի գործարքում կներառվի Աբդեն և «Սևիլիայի» պաշտպանի համար հնարավոր կլինի վճարել ավելի քիչ՝ 40-45 մլն եվրո։


