«Բարսելոնան» ու «Սևիլիան» վերջնական համաձայնության են հասել պաշտպան Ժյուլ Կունդեի տեղափոխության հարցում:
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը, գործարքի արժեքը կազմելու է 50 միլիոն եվրո (ևս 10 միլիոն նախատեսված է հավելավճարի տեսքով):
Հիշեցնենք, որ ֆրանսիացու համար պայքարում «կապտանռնագույնների» գլխավոր մրցակիցը «Չելսին» էր:
Կունդեն անդալուզյան ակումբի գույները պաշտպանում է 2019 թվականից: Նախորդ մրցաշրջանում «Սևիլիայի» կամզում 23-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 44 հանդիպման, որոնցում խփել է 3 գոլ ու կատարել 1 ասիստ:


