Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի և իսպանացի պաշտպան Ալեխանդրո Բալդեի հետ, հայտնում է Sport.es-ը:
Իսպանիայի փոխչեմպիոնի սպորտային տնօրեն Մատեու Ալեմանին շուտով բանակցություններ կսկսի 2 խաղացողների հետ՝ առաջարկելով նոր պայմանագիր:
Դեմբելեի ու Բալդեի գործող պայմանագրերն ավարտվում են 2024 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 22 միավորով երկրորդն է Իսպանիայի առաջնությունում և 3 միավոր զիջում է առաջատար Մադրիդի «Ռեալին», որին նախորդ տուրում պարտվել էր 1-3 հաշվով: 10-րդ տուրում իսպանացի Չավիի գլխավորած թիմը հոկտեմբերի 20-ին «Կամպ Նոու» ստադիոնում կընդունի «Վիլյառեալին»: