Logo

«Բարսելոնան» խզեց պայմանագիրը Մարտին Բրեյթվեյթի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
18:31 / 01.09.2022Տրանսֆերներ
Մարտին Բրեյթվեյթ

Դանիացի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը հեռանում է կատալոնական «Բարսելոնայից»։

«Կապտանռնագույնները» պաշտոնապես հայտարարել են, որ երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը 31-ամյա ֆուտբոլիստի հետ։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականը։

Բրեյթվեյթը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Լեգանեսից» 2020 թվականի ձմռանը։ Լա լիգայում անցկացրած 44 խաղում նա խփել է 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Սպասվում է, որ դանիացին կհամալրի կատալոնական «Էսպանյոլի» շարքերը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ