Իսպանիայի Լա լիգայի 4-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա հանդիպում անցկացրեց անդալուզական «Սևիլիայի» հետ՝ հաղթելով 3-0 հաշվով։
Հաշիվը 21-րդ րոպեին բացեց «Կապտանռնագույնների» նորեկ, բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան, իսկ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մինչև ընդմիջման գնալը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Երկրորդ խաղակեսում նույնպես «Սևիլիան» ոչինչ չկարողացավ առաջարկել «Բարսելոնային» և բաց թողեց ևս մեկ գնդակ։ Գոլի հեղինակ դարձավ իսպանացի պաշտպան Էրիկ Գարսիան։
Ռոբերտ Լևանդովսկին 5-րդ գոլը խփեց ընթացիկ առաջնությունում, որտեղ անցկացրեց 4-րդ խաղը։ «Ռեալ Սոսիեդադի» (4-1) ու «Վալյադոլիդի» (4-0) դեմ խաղերում նա 34-ամյա ֆուտբոլիստը 2-ական գոլ էր խփել։
4 տուրերից հետո «Բարսելոնան» 10 միավորով 2-րդ տեղում է։ «Սևիլիան» 1 միավորով 17-րդն է։ Հաջորդ տուրում կատալոնացիները կմրցեն «Կադիսի», իսկ «Սևիլիան»՝ «Էսպանյոլի» հետ։
Իսպանիայի առաջնություն, 4-րդ տուր
«Սևիլիա» - «Բարսելոնա»՝ 0-3
Ռաֆինյա, 21, Ռոբերտ Լևանդովսկի, 36, Էրիկ Գարսիա, 50