Logo

«Բարսելոնան» թենիսի հաշվով հաղթեց «Պումասին» ու նվաճեց Գամպերի գավաթը (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:03 / 08.08.2022• Այլ մրցաշարեր
null

Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում կատալոնալան «Բարսելոնան» 6-0 հաշվով ջախջախեց մեքսիկական «Պումասին» ու պատմության մեջ 45-րդ անգամ նվաճեց այդ մրցաշարի տիտղոսը:

Կատալոնական ակումբի կազմում դուբլ ձևակերպեց իսպանացի կիսապաշտպան Պեդրին, մեկական անգամ աչքի ընկան լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն, գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը: Լևանդովսկին առաջին գոլը խփեց «Բարսելոնայում»:

«Պումասի» կազմում «Կամպ Նոում» խաղաց «Բարսելոնայի» նախկին պաշտպան, բրազիլացի Դանի Ալվեսը: 39-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս եկել մեքսիկական թիմի մեկնարկային կազմում և փոխարինվեց 69-րդ րոպեին: Ալվեսը «Պումասի» շարքերը համալրել է ազատ գործակալի կարգավիճակում ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ: Դանին կատալոնական ակումբում ելույթ է ունեցել 2008—2016 և 2021—2022 թվականներին:

Հիշեցնենք, որ ի սկզբանե «Բարսելոնան» Գամպերի գավաթում պետք է մրցեր «Ռոմայի» հետ, սակայն հռոմեացիները չեղարկեցին իրենց մասնակցությունը:

Գամպերի գավաթն ընկերական մրցաշար է, որն անցկացվում է 1966 թվականից: Մրցաշարն անվանվել է «Բարսելոնայի» հիմնադիր նախագահ Ժոան Գամպերի պատվին: 

«Պումասը» «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ, մեքսիկացի Հուգո Սանչեսի հարազատ ակումբն է: 

Գամպերի գավաթ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Պումաս» (Մեքսիկա)` 6-0

Ռոբերտ Լևանդովսկի, 3, Պեդրի, 5, 19, Ուսման Դեմբելե, 10,  Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ, 49, Ֆրենկի դե Յոնգ, 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ