Իսպանիայի Լա լիգայի 10-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Վիլյառեալին» ու վստահ հաղթանակ տարավ 3-0 հաշվով:
Իսպանացի Չավիի գլխավորած թիմի կազմում դուբլով աչքի ընկավ լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին, մեկ գոլ էլ խփեց իսպանացի վինգեր Անսու Ֆատին: Կատալոնական ակումբը բոլոր գոլերը խփեց առաջին խաղակեսում:
33-ամյա Լևանդովսկին 10 խաղում խփած 11 գոլով միանձնյա գլխավորում է Իսպանիայի առաջնության ռմբարկուների ցուցակը:
10 տուրից հետո «Բարսելոնան» 23 միավորով երկրորդ տեղում է և 3 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ռեալին», որին նախորդ խաղում պարտվել էր 1:3 հաշվով: «Վիլյառեալը» 15 միավորով 9-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 10-րդ տուր
«Բարսելոնա» - «Վիլյառեալ»՝ 3-0 (տեսանյութ)
Ռոբերտ Լևանդովսկի, 31, 35, Անսու Ֆատի, 38
«Ալմերիա» - «Ժիրոնա»՝ 3-2
Լեո Բապտիստան, 13, Էլ-Բիլալ Տուրե, 17, Ադրիան Էմբարբա, 38 - Ռոդրիգո Ռիկելմե, 47, Կրիստիան Ստուանի, 83
«Օսասունա» - «Էսպանյոլ»՝ 1-0 (տեսանյութ)
Անտե Բուդիմիր, 55