Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկիի տպավորիչ գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Մալյորկայի» նկատմամբ:
Լեհ հարձակվողը 20-րդ րոպեին աչքի ընկավ անհատական բարձր վարպետություն դրսևորելուց հետո։ Լևանդովսկին ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 9-ի և միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։
«Բարսելոնան» 7 խաղից հետո 19 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղ նահանջած Մադրիդի «Ռեալը», որը 6 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունք ունի, հոկտեմբերի 3-ին կընդունի «Օսասունային»: «Մալյորկան» 8 միավորով 10-րդն է:
Իսպանիայի Լա լիգա, 7-րդ տուր
«Մալյորկա» - «Բարսելոնա»՝ 0-1 (տեսանյութ)
Ռոբերտ Լևանդովսկի, 20