Կատալոնական «Բարսելոնան» սկսել է փնտրել նոր եզրային պաշտպան «Չելսիի» իսպանացի խաղացող Սեսար Ասպիլիկուետայի հետ անհաջող բանակցություններից հետո: 32-ամյա ֆուտբոլիստը որոշել է մնալ Լոնդոնում ու նոր պայմանագիր է կնքել «Թոշակառուների» հետ:
Diario Sport-ի տեղեկություններով, «Կապտանռնագույնները» լրջորեն հետաքրքրված են Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի պաշտպան Տոմա Մենյեի ծառայություններով: Եթե գործարքը կայանա, կատալոնական ակումբից, ամենայն հավանականությամբ, կհեռանա ամերիկացի Սերժինյո Դեստը:
Transfermakt-ը Մենյեի տեղափոխությունը գնահատում է 6,5 միլիոն եվրո: Նրա՝ «Մեղուների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Նախորդ մրցաշրջանում Մենյեն, դորտմունդյան ակումբի կազմում անցկացնելով 26 հանդիպում, դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:


