Logo

«Բարսելոնան» 70 միլիոնանոց առաջարկ է ստացել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:16 / 06.08.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» նիդեռլանդցի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Չելսիում»:

Ինսայդեր Ժերար Ռոմերոյի տեղեկություններով, «Թոշակառուները» 70 միլիոն եվրո են առաջարկել Դե Յոնգի տրանսֆերային իրավունքը գնելու համար: «Կապտանռնագույնները» դեռևս որոշում չեն կայացրել:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:

2021/22 մրցաշրջանում Դե Յոնգը Լա լիգայի արծաթե մեդալակրի կազմում անցկացրել է 45 հանդիպում, դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ