Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց Միլանի «Ինտերի» հետ ու պարտվեց 0-1 հաշվով:
Opta-ի հաղորդմամբ՝ Չավիի գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է Չեմպիոնների լիգայի 5 խաղերից ընդամենը 1-ում: Իսպանացի մասնագետի օրոք միակ հաղթանակը մրցաշարում գրանցվել է «Վիկտորիա Պլզենի» դեմ խաղում՝ 5-1:
Մնացած 4 խաղերում կատալոնացիներն անգամ գոլ չեն խփել և պարտվել են Մյունխենի «Բավարիային» (0-3), ոչ-ոքի խաղացել պորտուգալական «Բենֆիկայի» հետ (0-0), իսկ ընթացիկ մրցաշրջանում պարտվել են «Բավարիային» (0-2) և «Ինտերին» (0-1):
Չեմպիոնների լիգայի 3 տուրերից հետո «Բարսելոնան» 3 միավորով C խմբում 3-րդն է: Կատալոնացիներն առաջատար «Բավարիային» զիջում են 6 միավոր, իսկ «Ինտերին»՝ 3: