Logo

ՉԼ. «Ինտերն» ու «Բարսելոնան» 3-ական գոլ խփեցին, «Բավարիան» նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
01:03 / 13.10.2022Վիդեո
ՉԼ-4-րդ տուր

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլի 4-րդ տուրը:

Միլանի «Ինտերը» C խմբում հյուրընկալվեց կատալոնական «Բարսելոնային» և 3-3 հաշվով ավարտեց հանդիպումը: Միլանյան թիմի գոլերը խփեցին կիսապաշտպաններ, իտալացի Նիկոլո Բարելան և գերմանացի Ռոբին Գոսենսը, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը: «Բարսելոնայի» կազմում դուբլի հեղինակ դարձավ լեհ գոլահար Ռոբերտ Լևանդովսլին, մեկ գոլ էլ խփեց ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեն:

«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 84-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով:

Խմբի մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» Չեխիայում 4-2 հաշվով հաղթեց «Վիկտորիա Պլզենին» և 12 միավորով նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր:

«Ինտերը» 7 միավորով 2-րդն է, «Բարսելոնան» ունի 4 միավոր, խմբի հետնապահ «Վիկտորիան» կրել է 4 պարտություն:

A խմբում անգլիական «Լիվերպուլը» Շոտլանդիայում 7-1 հաշվով ջախջախեց Գլազգոյի «Ռեյնջերսին»: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Ավելի վաղ խմբի մյուս խաղում իտալական «Նապոլին» տանը 4-2 հաշվով հաղթել էր Ամստերդամի «Այաքսին»՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր (12 միավոր):

«Լիվերպուլը» 9 միավորով 2-րդն է, «Այաքսը» 3 միավորով 3-րդն է, «Ռեյնջերսն» առանց միավորի է:

B խմբում պորտուգալական «Պորտուն» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Լևերկուզենի «Բայերին»: Ավելի վաղ խմբի մյուս խաղում Մադրիդի «Աթլետիկոն» գոլազուրկ ոչ-ոքի էր խաղացել Բելգիայի չեմպիոն «Բրյուգեի» հետ:

«Բրյուգեն» 10 միավորով խմբի առաջատարն է, «Պորտուն» 6 միավորով 2-րդն է, «Աթլետիկոն» 3-րդն է՝ 4 միավորով, «Բայերը» 3 միավորով եզրափակում է աղյուսակը:

D խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում 3-2 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին», իսկ ֆրանսիական «Մարսելը» Պորտուգալիայում 2-0 հաշվով առավելության հասավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ:

«Տոտենհեմը» 7 միավորով առաջատարն է, «Մարսելն» ու «Սպորտինգը» 6-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, իսկ խմբի հետնապահ «Այնտրախտն» ունի 4 միավոր:

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 4-րդ տուր

A խումբ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1-7  (տեսանյութ)

Սքոթ Արֆիելդ, 17 - Ռոբերտո Ֆիրմինո, 24, 55, Դարվին Նունյես, 66, Մոհամեդ Սալահ, 75, 80, 81, Հարվի Էլյոթ, 87

«Նապոլի» (Իտալիա) - «Այաքս» (Նիդեռլանդներ)՝ 4-2 (տեսանյութ

Իրվինգ Լոսանո, 4, Ջակոմո Ռասպադորի, 16, Խվիչա Կվարացխելյա, 62, Վիկտոր Օսիմհեն, 89 - Դևի Կլասեն, 49, Սթիվեն Բերգվեյն, 83

B խումբ

«Բայեր Լևերկուզեն» (Գերմանիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0-3  (տեսանյութ)

Վենդերսոն Գալենո, 6, Մեհդի Տարեմի, 53, 64

«Աթլետիկո» (Իսպանիա) - «Բրյուգե» (Բելգիա)՝ 0-0 (տեսանյութ

Հեռացում՝ Կամալ Սովա, 82 («Բրյուգե») 

C խումբ

«Բարսելոնա» (Իսպանիա - «Ինտեր» (Իտալիա)՝ 3-3  (տեսանյութ)

Ուսման Դեմբելե, 40, Ռոբերտ Լևանդովսկի, 82, 90+2 - Նիկոլո Բարելա, 50, Լաուտարո Մարտինես, 63, Ռոբին Գոսենս, 89

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2-4  (տեսանյութ)

Ադամ Վիկանովա, 62, Յան Կլիմենտ, 75 - Սադիո Մանե, 10, Թոմաս Մյուլեր, 14, Լեոն Գորեցկա, 25, 35

D խումբ

«Սպորտինգ» (Պորտուգալիա) - «Մարսել» (Ֆրանսիա)՝ 0-2 (տեսանյութ)

Մատո Գենդուզի, 20, Ալեքսիս Սանչես, 30

Հեռացումներ՝ Ռիկարդո Էսգայո, 19, Պեդրո Գոնսալվեշ, 60 (երկուսն էլ՝ «Սպորտինգ»)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 3-2  (տեսանյութ)

Հյոն Մին Սոն, 20, 36, Հարի Քեյն, 28 - Դայչի Կամադա, 14, Ֆարիդե Ալիդու, 87

Հեռացում՝ Տուտա, 60 («Այնտրախտ Ֆրանկֆուրտ»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ