Թվիթերում «Բարսելոնայի» որոշ օգտատերեր նկատել են, որ իրենց արգելափակում է ակումբի տնօրեն Միկել Կեմպսը:
Նրանցից շատերը միկրոբլոգում պնդել էին, որ Սերխիո Բուսկետսը չպետք լինի մեկնարկային կազմում:
«Կապտանռնագույնների» երկրպագուներին դուր չի եկել իսպանացի կիսապաշտպանի խաղն Էլ Կլասիկոյում: Նրանց կարծիքով՝ 33-ամյա ֆուտբոլիստը շատ դանդաղ է գործել:
Հատկանշական է, որ օրեր առաջ #BenchedBusquets հեշտեգը շատ ակտուալ էր Իսպանիայում:
Ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում Բուսկետսը մասնակցել է 27 հանդիպման: