Logo

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնայի» հայտացուցակը «Բավարիայի» դեմ խաղի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:27 / 12.09.2022• ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Բավարիա

Կատալոնական «Բարսելոնան» սեպտեմբերի 13-ին Չեմպիոնների լիգայի խաղարկության C խմբի 2-րդ տուրում կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային»:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ներկայացրել է թիմի հայտացուցակն այդ հանդիպման համար:

Դարպասապահներ՝ Տեր Շտեգեն, Պենյա, Տենաս:

Պաշտպաններ՝ Բելյերին, Պիկե, Արաուխո, Քրիստենսեն, Ալոնսո, Կունդե, Բալդե, Ալբա, Գարսիա, Ռոբերտո:

Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Պեդրի, Գավի, Դե Յոնգ, Կեսիե, Տորե:

Հարձակվողներ՝ Դեմբելե, Տորես, Դեպայ, Ֆատի, Ռաֆինյա, Լևանդովսկի:

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» առաջին տուրում սեփական խաղադաշտում 5-1 հաշվով հաղթել էր չեխական «Վիկտորիա Պլզենին», իսկ «Բավարիան» Միլանում 2-0 հաշվով առավելության էր հասել «Ինտերի» նկատմամբ:

Սեպտեմբերի 13-ին Չեխիայում կհանդիպեն նաև «Վիկտորիան» ու Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերը», որի կազմում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 

«Վիկտորիա» - «Ինտեր» խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:45-ին, իսկ «Բավարիա» - «Բարսելոնա» հանդիպման սկիզբը նախատեսված է 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ