Logo

«Բարսելոնան» կարող է ունենալ նոր դարպասապահ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:51 / 28.07.2022• ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնան» տրանսֆերային նոր նպատակ ունի: «Կապտանռնագույնները» ցանկանում են ձեռք բերել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» մեքսիկացի դարպասապահ Դավիդ Օչոային, հայտնում է ինսայդեր Թոմ Բոգերտը:

21-ամյա Օչոան Մեքսիկայի հավաքականի նախկին դարպասապահ Գիլերմո Օչոայի կրտսեր եղբայրն է: Նա 2020 թվականի դեկտեմբերի 31-ին է միացել «Ռեալ Սոլթ Լեյքին»: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հոլանդացի կիսապաշտպանին Ֆրենկի դե Յոնգին չվաճառելու դեպքում տրանսֆերի կհանի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին: Տեղեկություններ կան նաև կատալոնական թիմի 2-րդ դարպասապահ Նետոյի՝ Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ