Warner Bros. Pictures կինոստուդիան հրապարակել է Գրետա Գերվիգի «Բարբի» ֆիլմի ամբողջական թրեյլերը՝ Ռայան Գոսլինգի և Մարգո Ռոբիի գլխավոր դերակատարմամբ:
Ֆիլմը պատմում է Բարբի տիկնիկի, նրա սիրելիի՝ Քենի և նրանց ընկերների արկածների մասին հեքիաթային Բարբիլենդում։ Ըստ սյուժեի՝ Բարբիին վռնդում են Բարբիլենդից, և նա ստիպված է գնալ իրական մարդկանց աշխարհ՝ նոր պատմություններ փնտրելու։
Ի դեպ, Գրետա Գերվիգի ֆիլմում նկարահանվել են նաև Դուա Լիպան, Հելեն Միրրենը, Քոնոր Սուինդելսը (հայտնի՝ «Սեռական դաստիարակություն» սերիալից), Ուիլ Ֆերելը, Էմմա Մաքքեյը։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա հուլիսի 21-ին։


