Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) հաղթել է մեկնարկային մենամարտում և դուրս եկել 1/16 եզրափակիչ։ Այս քաշային կարգից օլիմպիական ուղեգիր է նվաճելու երեք մարզիկ։
Այսօր` մայիսի 25-ին, ռինգ դուրս կգա նաև Բարեղամ Հարությունյան (51 կգ)։
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ հաղթանակով էին մեկնարկել Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ)։
Հիշեցնենք, որ բռնցքամարտում Հայաստանը դեռևս օլիմպիական ուղեգիր չունի: Բանգկոկի մրցաշարը տարվա կարևորագույն ստուգատեսի վարկանիշ ձեռք բերելու վերջին հնարավորությունն է։ Փարիզի-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։