Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում անհաջող ելույթ է ունեցել:
Հայ բռնցքամարտիկը պայքարը սկսել է 1/32 եզրափակիչից, որտեղ պարտվել է թուրք Միզան Այքոլին։
Քիչ անց վարկանիշային մրցաշարում երկրորդ մենամարտը կանցկացնի Գուրգեն Մադոյանը (71 կգ)՝ փորձելով դուրս գալ 1/16 եզրափակիչ:
Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս Փարիզ-2024-ի ուղեգիր չունի: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:


