Logo

Բանգկոկ. Չալոյանը և Հովսեփյանը մեկնարկեցին հաղթանակով, Մադոյանը պարտվել է

19:52 / 29.05.2024Բռնցքամարտ
null

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվող օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում առաջին հաղթանակն է տարել Դավիթ Չալոյանը (+92 կգ)։

2021 թ. աշխարհի փոխչեմպիոնը 1/16 եզրափակիչում առավելության է հասել Բահրեյնը ներկայացնող Դենիս Լատիպովի նկատմամբ։ Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր նվաճելու համար մարզիկները պետք է դուրս գան կիսաեզրափակիչ։

Հաղթանակով է մեկնարկել նաև Անի Հովսեփյանը (66 կգ), որը 1/16 եզրափակիչում 5-0 հաշվով հաղթեց նիգերիացի Բլեսինգ Օրաեկվեին։ Հովսեփյանը օլիմպիական ուղեգիր նվաճելու համար պետք է տոնի ևս երկու հաղթանակ։

Գուրգեն Մադոյանը, ցավոք, պարտվեց իր չորրորդ մենամարտում։ Հայ բռնցքամարտիկը 1/8 եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ զիջեց Վասիլե Չեբոտարին (Մոլդովա) և ավարտեց մրցելույթը` նվաճելով Օլիմպիական խաղերի ուղեգիր։

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ 1/8 եզրափակիչ են դուրս եկել Արթուր Բազեյանը (57 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ)։ Հաղթանակով են մեկնարկել նաև Բարեղամ Հարությունյանը (51 կգ) և Եկատերինա Սիչևան (54 կգ)։ Պայքարը լքել է Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), իսկ Նարեկ Մանասյանը (92 կգ) և Անուշ Գրիգորյանը (50 կգ) դեռ ռինգ դուրս չեն եկել։

Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս Փարիզ-2024-ի ուղեգիր չունի: Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ