Logo

Բանգկոկ. Բարեղամ Հարությունյանը պարտվեց

20:05 / 30.05.2024Բռնցքամարտ
null

Հայաստանի ներկայացուցիչ Բարեղամ Հարությունյանը (51 կգ) Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում պարտվեց և կորցրեց Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելու վերջին հնարավորությունը:

35-ամյա բռնցքամարտիկը 1/16 եզրափակիչում պարտվեց 23-ամյա չինացի Լյու Չաունին։ Հարությունյանը պայքարը սկսել էր 1/32 եզրափակիչից, որտեղ նոկաուտի էր ենթարկել թունիսցի մրցակցին:

Օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարում տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականներից պայքարը դեռևս շարունակում են Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ), Դավիթ Չալոյանը (+92 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ) և Անի Հովսեփյանը (66 կգ):

Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս օլիմպիական ուղեգիր չունի: Փարիզ-2024-ը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ