Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում 3-2 հաշվով հաղթել է «Ակրոնին»։
«Բանակայիններից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Մ21 հավաքականի պաշտպան Արտյոմ Բանդիկյանը։
20-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն 6-րդ անգամ է առանց փոխարինման հանդիպում անցկացրել։ Նա բոլոր մրցաշարերի 10 խաղում գրանցել է 2 ասիստ։
«Ակրոնի» կազմում էլ 67-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։
Մոսկովյան ակումբը 13 միավորով D խմբում առաջին տեղն է գրավել և դուրս եկել Պրեմիեր լիգայի ուղու քառորդ եզրափակիչ, «Ակրոնը» 5 միավորով եզրափակել է խումբը` ավարտելով պայքարը։
Ռուսաստանի գավաթ, Պրեմիեր լիգայի ուղի, խմբային փուլ, 6-րդ տուր
D խումբ
ԲԿՄԱ Մոսկվա - «Ակրոն»` 3-2
Արտյոմ Շումանսկի, 45, Մատվեյ Կիսիլյակ, 78, Ալերանդրո, 82 - Բենշիմոլ, 65 (11մ), 90+5 (11մ)

