Logo

Բանակայինների ԱԱ․ Տիգրան Մինասյանը պարտվեց դրամատիկ եզրափակիչում, Շանթ Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր

17:41 / 21.11.2024Ըմբշամարտ
null

Տիգրան Մինասյանն (55 կգ) արծաթե մեդալակիր դարձավ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում։

Հունահռոմեական ոճի ըմբիշը եզրափակիչում գոտեմարտեց Կորեայի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Ռո Յուի հետ ու պարտվեց 9-18 հաշվով։ Առաջին մրցափուլից հետո Մինասյանը հաղթում էր 7-4 հաշվով, սակայն երկրորդում մրցակիցը հասավ կամային հաղթանակի։

Նախորդ երկու գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչը հաղթել էր հնդիկ ու իրանցի ըմբիշների։

Հունահռոմեականների պայքարում բրոնզե մեդալակիր դարձավ Շանթ Խաչատրյանը (72 կգ), որը մեդալային գոտեմարտում ժամկետից շուտ 10-1 հաշվով հաղթեց շվեյացրացի մրցակցի։ Քիչ անց բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Սամվել Գրիգորյանը (82 կգ)։

Նոյեմբերի 21-ին բրոնզե մեդալի համար կպայքարեն նաև ազատ ոճի ըմբիշներ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)։

Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա