Logo

Բանակայինների ԱԱ․ Տիգրան Մինասյանը եզրափակիչում է

15:42 / 21.11.2024Ըմբշամարտ
null

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչի ուղեգիր է նվաճել Տիգրան Մինասյանը (55 կգ)։

Հունահռոմեական ոճի ըմբիշը հաղթել է հնդիկ ու իրանցի մրցակիցների, իսկ երեկոյան մրցահերթում կգոտեմարտի ոսկե մեդալի համար։ Շանթ Խաչատրյանն (72 կգ) ու Սամվել Գրիգորյանը (82 կգ) կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ։

Ազատ ոճի ըմբիշեր Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) նույնպես կպայքարեն բրոնզե մեդալի համար։

Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա