Logo

Բանակայինների ԱԱ․ Սամվել Գրիգորյանը վստահ հաղթանակ տարավ մեդալային գոտեմարտում

18:25 / 21.11.2024Ըմբշամարտ
null

Սամվել Գրիգորյանը Հայաստանի հերթական մեդալը նվաճեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ըմբշամարտի բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում։

Հունահռոմեական ոճի պայքարի 82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը բրոնզե մեդալը վիճարկեց ղազախ մրցակցի հետ ու հաղթեց ժամկետից շուտ՝ 9-1։

Նոյեմբերի 21-ին Հայաստանը նվաճել էր ևս երկու մեդալ։ Հունահռոմեականների պայքարում Տիգրան Մինասյանը (55 կգ) դարձել էր բանակայինների ԱԱ-ի փոխչեմպիոն, իսկ Շանթ Խաչատրյանը (72 կգ)՝ բրոնզեմ եդալակիր։

Նոյեմբերի 21-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնեն նաև ազատ ոճի ըմբիշներ Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ)։

Հիշեցնենք, որ բանակայինների ԱԱ-ի առաջին օրը Հայաստանը նվաճել էր 3 ոսկե, 2 արծաթե ու 2 բրոնզե մեդալ։ Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ) նվաճել էին չեմպիոնի կոչումը, Էլեն Բաբաջանյանը (53 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ) դարձել էին արծաթե մեդալակիր, իսկ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) և Հրաչյա Պողոսյանն (63 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա