Հունահռոմեական ոճի ըմբիշ Աշոտ Խաչատրյանը (77 կգ) Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած բանակայինների աշխարհի 37-րդ առաջնությունում նվաճեց Հայաստանի 5-րդ մեդալը:
Հայաստանի ներկայացուցիչը 9-1 հաշվով հաղթեց Հորդանանի ներկայացուցչի և արժանացավ բրոնզե մեդալի:
Քիչ առաջ հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոն էին դարձել Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Գասպար Տերտերյանը (67 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի, իսկ կանանց պայքարում Էլեն Բաբաջանյանը (53 կգ)` արծաթե: