Logo

Բալոտելին հեռացել է «Սիոնից»

00:15 / 15.09.2023Ֆուտբոլ
null

Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին հեռացել է շվեյցարական «Սիոնից», հայտնում է հանրահայտ ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

33-ամյա ֆուտբոլիստը 2022 թվականին էր թուրքական «Ադանա Դեմիրսփորից» 2,62 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Սիոն»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ 2022/23 մրցաշրջանի արդյունքներով «Սիոնը» լքել էր Շվեյցարիայի Բարձրագույն խմբի առաջնությունը, իսկ Բալոտելին մասնակցել է 19 հանդիպման և խփել 6 գոլ։

Թուրքական մամուլը հաղորդում է, որ հարձակվողը կարող է վերադառնալ նախկին ակումբ։ «Ադանա Դեմիրսփորը» հետաքրքրված է իտալացու ծառայություններով։ Բալոտելին թուրքական ակումբում անցկացրել է 35 խաղ, խփել 19 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։

Իտալիայի հավաքականում 36 հանդիպման մասնակցած և 14 գոլ խփած Բալոտելին ակումբային կարիերայում խաղացել է նաև «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում», «Լիվերպուլում», «Միլանում», «Նիսում», «Բրեշիայում», «Մարսելում» և «Մոնցայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա