Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը Փարիզում տեղի ունեցող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Սոկրատեսի անվան մրցանակին:
Մրցանակը հանձնվում է հումանիտար գործունեությամբ զբաղվող ֆուտբոլիստներին:
23-ամյա Վինիսիուսը անվանակարգում հաղթող է ճանաչվել շնորհիվ իր նախագծի, որը ֆինանսապես օգնում է աղքատ ուսանողներին:
Վերջին 3 տարվա ընթացքում «Vini Jr Institute» ֆոնդում 4 միլիոն եվրո գումար է ներդրվել:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն: