Փարիզում անցկացվող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը «France football»-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և ստացավ «Կոպա» մրցանակը:
Հիշեցնենք, որ Բելինգեմն ընթացիկ մրցաշրջանում «Արքայական ակումբի» կազմում անցկացրել է 13 հանդիպում և դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: