Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կոճի վնասվածք է ստացել «Սարմյենտո Ժունինի» դեմ Արգենտինայի Պրոֆեսիոնալ լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի խաղում (0-1):
«Բոկա Խունիորսի» 27-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել 69-րդ րոպեին, սակայն ավելացված ժամանակում վնասել է կոճն ու արցունքներն աչքերին փոխարինվել:
Այս պահին հայտնի չէ Նորբերտոյի ապաքինման ժամկետը, սակայն հավանականությունը մեծ է, որ նա չի միանա Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքին:
Հիշեցնենք, որ Բալեկյանն ընդգրկվել էր Հայաստանի հավաքականի՝ Թուրքիայի ու Խորվաթիայի թիմերի դեմ խաղերի հայտացուցակում: