Logo

Վնասվածք ստացած Բալեկյանը բուժզննում է անցել

11:24 / 30.08.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Բոկա Խունիորսի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը բուժզննում է անցել «Սարմյենտո Ժունինի» դեմ Արգենտինայի գավաթի խաղարկության խաղում (0-1) ստացած վնասվածքից հետո։

Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն ունի կոճի վնասվածք, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ամենայն հավանականությամբ, Բալեկյանը չի օգնի Հայաստանի հավաքականին, որը սեպտեմբերի 4-ից սկսելու է պատրաստվել Թուրքիայի ու ԱԱ-2022-ի բրոնզե մեդալակիր Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի առաջիկա խաղերին։

Հիշեցնենք, որ Բալեկյանն օգոստոսի 27-ին խաղադաշտ էր վերադարձել վնասվածքից ապաքինվելուց հետո ու դարձյալ վնասել ոտքը։ Հարձակվողը 2018 թվականից է հրավիրվում Հայաստանի հավաքական, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա